Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք: Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»,- գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63939