Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին և առաջարկել Թուրքիայի աջակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Պոլսո Հայոց պատրիարքարանի լրատվական բաժնից:
Էրդողանը, մասնավորապես, պատրիարք Սահակ Մաշալյանի հետ զրույցում հետաքրքրվել է Սրբազան հոր որպիսությամբ և շնորհակալություն հայտնել անապահովների հիմնադրամին հայ համայնքի կողմից գումարային աջակցության համար։
Էրդողանը նաև հայտնել է, որ հեշտացրել է հայաստանցիների վերադարձի պայմանները հայրենիք և պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքի հարցում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63928