Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ լրատցվական ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրներում առկա իրավիճակը COVID-19 պանդեմիայի ֆոնին, կորոնավիրուսի կանխարգելման և դրա բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայկերը:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր, փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և ՄԱԿ շրջանակներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63918