Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պետական համակարգն այս օրերին աշխատում է ուժերի գերլարումով։ Բայց համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում:
Նրա խոսքով, լիարժեք մոբիլիզացիայի միջոցով արվում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովվի բոլորիս անվտանգությունն ու առողջությունը.
«Այս ամենից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն ու միայն, եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական և համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը: Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ»,- նշել է Տիգրան Ավինյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի վարակման 833 դեպք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63907