Այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
«Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ հետևյալ եղանակներով. +79263985991 (Viber), +37455569001 (WhatsApp)», -ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63815