Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին «լավ լուր» հայտնեց (տեսանյութ)

Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք, իսկ 25 մարդ առողջացումով դուրս է գրվել: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ առաջին անգամ Հայաստանում ապաքինվածների թիվը գերազանցում է կորոնավիրուս ախտորոշվածներին:


Վարչապետի հայտնած վիճակագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք:


«Պահպանում ենք զգուշավոր լավատեսություն: Իհարկե, այսօրվա թիվը գերեզանցում է ապրիլի 6-ի ցուցանիշին, սակայն պարետատունն ու Առողջապահության նախարարությունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել: Երեկ բացառիկ օր է եղել նաև այն առումով, որ առողջացումով դուրս գրված պացիենտներն առաջին անգամ ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները: 20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումուով դուրս գրված քաղաքացի: Եվ սա լավ նորություն է», - ասաց նա:


Վարչապետն այնուհետև հայտնեց, որ ապրիլի 6-ի համեմատաբար քիչ մարդ է թեստավորվել: «Երեկվա կատարած թեստերի քանակը կամզել է 211: Սակայն առողջապահույթուն նախարարությունն ամեն բան պետք է անի, որպեսզի մինչև շաբաթվա վերջ օրը հազար հետազոտություն անենք, որն ավելի ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին», - ասաց վարչապետը:


Կառավարությունում զգում են, որ առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է:



«Համակարգը, ըստ էության, ադապտացվել է նոր իրավիճակին: Մի փոքր դուրս է եկել ցայտնոտային իրավիճակից: Այսօրվա դրությամբ մենք 1400 մահճակալ ունենք կորոնավիրուս ախտորոշված պացիենտների համար, որոց միայն կեսն է զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք: Նաև ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք: Երկու պացիենք, որոնց վիճակը գնահատվոմ էր ծայրահեղ ծանր, բժիշկների ջաքերի շնորհիվ դուրս են բերվել ծայրահեղ ծանր վիճակից», - ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն ահյտնելով բուժաշխատողներին:


Այս վիճակագրույթունը, Փաշինյան խոսքով, հույս է հաղորդում մտածելու, որ Հայաստանում սահմանված սահմանփակումների քաղաքականությունն արդյունավետ է: «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ ու լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի ապրիլի 13-ից ակսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել: Եթե վիճակագրությունը նման հնարավորություն տա», - եզրափակեց Փաշինյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63814