Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ բացառված չէ. փոխնախարար

Հնարավոր է, որ արտակարգ դրության պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան։ Սակայն միջոցներ են ձեռնարկվում զսպելու այդ գնաճը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։


«Շուկան վերահսկվում է»,- հավաստիացրեց փոխնախարարը։


Նա նաև տեղեկացրեց, որ որոշումներ են կայացվել, որ առաջին անհրաժեշտության ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի: Խոսքը, մասնավորապես, ԵՏՀ-ի կողմից ընդունված որոշման մասին է, համաձայն որի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ ապրանքների, այդ թվում և բժշկական նշանակության ապրանքների համար մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63775