Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց:

Կրեմլի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին տրամադրվող օգնության համար:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Համաձայնեցվել է առաջիկա շփումների գրաֆիկը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63772