Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 822-ի

Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հաստատվել է կորոնավիրուսի 822 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Բացասական արդյունք է արձանագրվել 3844 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:


Վերջին տվյալներով ապաքինվել է 57 անձ, 7 պացիենտ մահացել է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63736