Մոսկվա-Երևան ապրիլի 6-ի չվերթի տոմսերը արդեն իսկ սպառվել են. դեսպանություն

 


Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են:


Այս մասին ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:



VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63731