Ռուստամյան. ՀՅԴ-ն կողջունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ քաղաքականություն, ապա ՀՅԴ կողջունի այդ որոշումը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ միշտ համագործակցել է Քոչարյանի հետ, նրանք ունեցել են լավ հարաբերություններ, ՀՅԴ-ը միևնույն ժամանակ ունեցել իր սեփական կարծիքն այս կամ այն հարցի շուրջ: Քոչարյանի նախագահության շրջանում ՀՅԴ իշխող կոալիցիայի մեջ էր և Ռուստամյանի խոսքով, Քոչարյանի իշխանության տարիները ՀՀ-ում տնտեսական աճի ու վերելքի տարիներ էին:

Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելով ՀՅԴ փորձում է չեզոքացնել Քոչարյանի գործոնը՝ զրոյացնելով նրա վերադառնալու հնարավորությունը:

Ռուստամյանն այդ հայտարարությունը տարօրինակ է համարում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը, երկար ժամանակ բոլոր մեղքերի համար մեղադրելով Քոչարյանին, այժմ քարոզում է նրա վերադարձը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6371