Ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի: Փաստացի բուժվում է 686-ը:
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ, 3-ը նախօրեին՝ ապրիլի 2-իբ:
Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63652