Հայաստանում ևս 10 մարդ է առողջացել կորոնավիրուսից

Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63648