Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով. նա թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: Այս մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63637