Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը ավելացել 5-ով, հասնելով 115-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:
Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը ավելացել է, հասնելով 5783 (նախորդ 4995 դիմաց), իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 301-ը (278-ի դիմաց): Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 22-ի:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63545