Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 482 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մարտի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 30 անձ, գրանցվել է նաև 3 մահվան դեպք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63471