Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը):
Այս մասին տեղեկացրին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նշենք, որ ընտրությունների ողջ ընթացքում 48 ընտրատեղամասերում իրականացվում է ուղիղ հեռարձակում:
Արցախում այսօր՝ մարտի 31-ին, մեկնարկել են համապետական ընտրությունները:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63465