«Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որտեղ առկա է 140 անուն:
Քաղբանտարկյալները բաժանված են 8 խմբի, այդ մասին փոխանցում է Turan-ը:
Քաղբանտարկյալների թվում են լրագրողներ և բլոգերներ, ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ:
Նշվում է, որ ցուցակում ամենամեծաքանակը հավատացյալների խումբն է՝54 անդամ:
Բացի այդ, քաղբանտարկյալների ցուցակում 48 անդամ անցնում է «Գյանջայի գործով»:
14 մարդ ցմահ բանտարկյալ է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63445