Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև:
Քաղաքապետը բուժաշխատողների ֆոնդին կփոխանցի մարտ ամսվա աշխատավարձը՝ ամբողջությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63428