ՊՆ-ն ջանքեր է գործադրում ԶՈւ-երը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինված ուժերում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։


«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:


ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:


Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63425