Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են Kaplan MT տեսակի 6 տանկեր: Թուրքիայի ՊՆ-ում հայտարարել են, որ թուրքական բանակում դրանք համարվելու են հակատանկային մեքենա:
Տանկը ստեղծվել է թուրքական FNSS և ինդոնեզական PT Pindad ընկերությունների կողմից: Տանկն արտադրվել է Ինդոնեզիայի զինված ուժերի համար:
Տանկը զինված է 105 մմ-ոց Cockerill հրանոթով և 7,62 մմ-ոց գնդացրով, փոխանցում է «Красная звезда» թերթը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63374