Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:
Այսպիսով, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 482 է, բուժվածների՝ 30, փաստացի բուժվողներն են 449-ը:
Բացասական թեստեր՝ 2216: Մահվան ելքեր՝ 3:
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 29-ի տվյալներով Հայաստանում առկա էր կորոնավիրուսի վարակով հաստատված 424 դեպք։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63367