Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում հակաճգնաժամային ևս 3 փաթեթի ընդունում

Կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։


Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է օրակարգը.


«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ:


Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական»,- գրել է վարչապետը: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63362