Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի. Փաշինյան

Չնայած Ռուսաստանի կառավարության կիրառած նոր սահմանափակումներին՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով, ՌԴ կառավարության որոշումը չի վերաբերում Հայաստանի հետ բեռնախորադրումներին: «ՌԴ կառավարության որոշումն անհանգստություն էր առաջացրել հայ գործարարների շրջանում: Ուզում եմ ասել, որ նման անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու ՀՀ-ի վրա, և այդ փաստը հաստատվեց քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:


Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ-ում սննդի ներկրումը բնականոն ռեժիմով է ընթանում: Եղանակի պատճառով Լարսում բեռնատարների կուտակումներ կան, սակայն աշխատանքներ են տարվում՝ սովորական ռեժիմի բերելու համար:


«Այս ուղղությամբ բավականին ակտիվորեն աշխատում ենք Վրատսանի ու Ռուսաստանի մեր գործընկերների նետ: Շուտով հուսով եմ կտրվեն կոնկրետ լուծումներ և մենք կվերադառնանք բեռնափոխադրումների սովորական ռեժիմի», - ասաց Փաշինյանը:


Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է: Մահվան մեկ դեպք կա:


ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:


Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63329