Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը եւ տարածումը կանխելու համար:
Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նրա խոսքով, նոր տիպի կորոնավիրուսով վարակված զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն:
«Կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունեն նրանք, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված ջերմություն կա: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ: Իսկ մեկուսավածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը բարձր»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի զինված ուժերի հինգ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63320