Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 343-ը՝ փաստացի բուժվող:
Բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1:
Մարտի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը 329 էր:
VERELQ-ը հիշեցնում է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63297