Պանթուրքիստական Թուրքիան չունի դաշնակիցներ ոչ արաբական աշխարհում, ոչ Արևմուտքում

Պանթուրքիստական գաղափարախոսությամբ շարժվող և սուննիական աշխարհում գերակայության ձգտող Թուրքիան չի կարող ունենալ բարեկամներ տարածաշրջանում: Իրանն էլ ունի գլոբալ նպատակներ ամբողջ մահմեդական աշխարհում, փոխանցում է ng.ru կայքը:


Հոդվածում նշվում է, որ Թուրքիան այլևս վստահելի դաշնակից չի համարվում ոչ Արևմուտքում, ոչ արաբական աշխարհում, ոչ առավել ևս Իրանում:


«Հաարեց» իսրայելական թերթի մեկնաբան Սիմոն Վալդմանը նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Միջերկրական ծովում կարելի է համարել աղետալի:Թուրքերի նպատակն է իրենց համար դիրքեր գրավելը Միջերկրական ծովում ու ազդանշան տալ բոլոր երկրներին, որ Թուրքիային չի կարելի առհամարել:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63278