Փորձագետ Միխայիլ Կրուտիխինը հայտարարել է, որ մոտակա 2-6 ամիսների ընթացքում նավթի գները համաշխարհային շուկաներում անկում են ապրելու, փոխանցում է m24.ru կայքը:
Նա նշել է, որ համաշխարհային շուկայում հրաժարվում են սաուդյան նավթից, որն ավելի էժան է ռուսականից, իսկ դա նշանակում է, որ մինչ այդ հրաժարվել են ռուսական նավթ գնելուց:
Նրա խոսքով, թանկ նավթ առաջարկողներին աստիճանաբար դուրս են մղելու շուկաներից:
Ըստ նրա, տանկերների մեջ տեղակայված ռուսական նավթի գները մեկ բարելի համար մոտ 42 դոլար են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63270