Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք, այս պահին ապաքինվել է 28 քաղաքացի: Այս մասին Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ շուրջ 40 քաղաքացու դուրս ենք գրել, նրանց թեստերը եղել են բացասական: Այսօր արդեն 10 քաղաքացի դուրս կգրվի: Այսպիսով, այս պահի դրությամբ ունենք 28 բուժված քաղաքացի»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մեկ այլ պացիենտինը՝ ծանր: Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Պացինետների մեծ մասը անսիմպտոմ են, որոնք պարզապես մեկուսացման մեջ են, որոնք հիվանդանոցներում են կամ հիվանդանոցում:
Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ այս պահին փաստացի բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի ունենք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63249