Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնի ռազմական գործողություններից Սիրիայում, քանի որ խոսքը գնում է թուրքական պետության շահերի մասին: Այդ մասին հղում անելով Al Araby-ին հայտնում է inosmi.ru կայքը:
Հոդվածում նշվում է, որ Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում թուրքական զինված ուժերն ավելացրել են իրենց հենակետերը 45-ով:
Նշվում է, որ Սերգեյ Շոյգուի այցը Դամասկոս նպատակ ունի նախապատրաստել սիրիական ուժերի հակաահաբեկչական գործողություններ Իդլիբում՝Սարակիբի, Քաֆր-Նաբալեի և Ջեբել-ազ-Զավիի ճակատներում:
Բացի այդ, Շոյգուն՝ Բաշար Ասադին տեղեկացրել է ռուս-թուրքական պայմանավորվածությունների մասին՝Իդլիբում ծայրահեղական խմբերի չեզոքացման հետ կապված:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63241