ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը դիմել է այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք.
«Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել Հայաստանից, կարող են օգտվել «Բելավիա» ընկերության Մինսկ- Երևան- Մինսկ ուղիղ չվերթից, որը կկայանա ս․թ․ մարտի 30-ին, ժամը 03։35-ին։ Մեկնման հետ կապված անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ դեսպանության պաշտոնական կայքից կամ Երևանում «Բելավիա» ընկերության կայքից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զգուշացվում է նաև, որ Մինսկի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվում է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63208