Հավանաբար ռուսական նավթի նկատմամբ էմբարգոն կհայտարարվի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կիրականացնի շուկայի կոնսոլիդացիան: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Վլադիմիր Լևչենկոն:
Նա նշել է, որ այժմ ստեղծվում է հակագլոբալիզմի պատրանք, սակայն հետքայլ անելուց հետո տեղի կունենա տաս քայլ դեպի ավելի խորը գլոբալիզացիա:
Ըստ նրա, կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ երկրները ստեղծում են մեգակորպորացիաներ:
Նրա խոսքով, ամերիկացիներին ձեռնտու են նավթի ցածր գները՝նրանց մոտ այդ ոլորտը մտնում է կոնսոլիդացիայի փուլ:
Նա հավելել է, որ ՌԴ-ի համար հնարավոր է ավելի փափուկ սցենար՝պատերազմ Պարսից ծոցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63199