Amnesty İnternational-ը արշավ է սկսում ի պաշտպանություն Թոֆիգ Յաղուբլուի

Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսում ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի, այդ մասին փոխանցում է Turan-ը:


Կազմակերպությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված իրենց հայտարարության մեջ կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործչին:


Նախօրեին, Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը:


Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ նա ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝խուլիգանության շինծու մեղադրանքով:


HRW-ի նշում է, որ Ադրբեջանում ամրապնդվում է այն պրակտիկան, որ կառավարության քննադատողներին սկսում են լռեցնել քրեական մեղադրանքներով:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63177