Թեթև վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներից տեղափոխելու են հյուրանոց

Այս պահին Հայաստանում ունենք 290 ախտորոշված դեպք, 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է՝ այսինքն ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեթև վիճակում գտնվող հիվանդներին հիվանդանոցներից տեղափոխելու են հյուրանոց:


Վարչապետը շեշտեց՝ 2 պացիենտներն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն։ «Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում», - ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, 100-ին մոտ քաղաքացի մեկուսացումից դուրս է եկել։


«Մենք այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի։ Այսօրվա ընթացիկ խնդիրը, որ ունենք այս ոլորտում՝ հետեւյալն է, մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որեւէ բուժում չեն ստանում՝ այսինքն ախտորոշված է դրական, բայց թեթեւ դեպքեր են»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զուտ գործառնական իմաստով նրանց հիվանդանոցում գտնվելը արդարացված չէ։


«Այսօր առավոտյան մենք պարոն Ավինյանի եւ պարոն Թորոսյանի հետ խոսեցինք եւ որոշեցինք թեթեւ դեպքերին տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուսը կարիքները։ Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք։ Սա կարծում եմ նաեւ օգտակար է տնտեսության առումով հիվանդանոցների համար, որոնք ըստ էության դատարկ են այս իրավիճակով։ Այստեղ իհարկե, բարդություն էլ կլինի, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված»,- ասաց Փաշինյանը։


Այունհետև դիմեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից. «Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները եւ հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, երբ տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հիվանդանոցներում են լինում եւ կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի»:


Նախարարը հաստատեց վարչապետի ենթադրությունը. «Այո, պարոն վարչապետ։ Հավելեմ դրան, որ նաեւ մեր կողմից ցուցումները հստակ կտրվեն։ Հենց հիմա էլ արվում է այդ ամեն ինչը այն 7 մեկուսացված վայրերում։ Ես էլ եմ կարծում, որ ձեր առաջարկը շատ տեղին է: Իսրայելում արդեն 1000 թեթեւ պացիենտի պահում են իրենց հյուրանոցներում»։


Վարչապետը նաեւ նշեց, որ պետք է հյուրանոցների հետ բանակցություններ լինել։ «Այս պահին գինը չի կարող շուկայական լինել: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույնը չէ Հայաստանում։ Այլ տեղի է ունենում լավագույն սցենարներին մոտիկ սցենարներով, իհարկե եթե մեզ հաջողվի, իրավիճակը պահել հսկողության տակ։ Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերը աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մեզ մոտ փառք Աստծո այս պահին այդպիսի վիճակ չկա։ Բայց իրավիճակը հսկողության տակ պահելու համար շատ կարեւոր է, որ այս 1-շաբաթյա խստագույն սահմանափակումները պահպանենք», - ասաց նա։


Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ռեժիմի պահպանման մակարդակը Հանրապետությունում։


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ձեռքի տակ ունի ընդհանուր ուղեւորահոսքի թվերը, որոնք եղել են 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին. «Օրական միջինում Երեւան քաղաքում մենք ունեցել ենք մոտավորապես 550 հազար ուղեւոր, որոնք տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Երեկվա դրությամբ մենք ունեինք 18 հազար ուղեւոր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ուղեւարհոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է։ Նույն պատկերն է նաեւ մարզերում։ Մեր քաղաքացիները կարծում եմ բավականին գիտակցաբար են մոտենում այս իրավիճակին։ Իհարկե, լինում են խախտումներ ազատ տեղաշարժի սահմանափակումների։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ ոստիկանությունը երեկ 158 վարչական իրավախախտման դեպք է արձանագրել։ Հուսով եմ, եթե այս նվազ տեմպերը պահպանվեն՝ մենք մեր մատնանշած 7-օրյա ժամկետում կփորձենք տեղավորվել եւ ավել օրեր չխնդրել քաղաքացիներից, որ չտեղաշարժվեն»։


Փոխվարչապետն ասաց, որ տուրիստական հոսքը ամբողջ աշխարհում 0-ի է հասնում. «Հետեւապես խնդրում եմ բոլոր հյուրանոցների տերերին կապ հաստատել զբոսաշրջության կոմիտեի հետ, եթե պատրաստակամ են օգնելու եւ գնային առաջարկներ ներկայացնել»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63167

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online