Քաղաքագետ. Թուրքիային շանտաժի ենթարկելու համար Թրամփը հենվում է քրդերի վրա

Թրամփը չի հասկանում, որ Էրդողանը կարող է սեփական քաղաքական խաղը խաղալ և հաշվի չառնել Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի կարծիքը: Թրամփը հենվում է քրդերի շրջանում ամերիկյան ազդեցության վրա ու փորձում է այդ ազդեցության շնորհիվ առևտրի մեջ մտնել Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Անտոն Բրեդիխինը:


Նա նշել է, որ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավը կազմակերպել է քրդական ջոկատների հետ պայքարի շուրջ և չի կարող այն փոխել:


Ըստ նրա, Թուրքիան չի կարող գնալ համաձայնության քրդերի հետ, քանի որ ունի հակամարտություն Քրդական բանվորական կուսակցության հետ արդեն Թուրքիայի ներսում:
Նա հավելել է, որ եթե Թուրքիան ճանաչի Սիրիայի քրդական ջոկատներին, ապա դա կհանգեցնի Էրդողանի քաղաքական կշռի ու վարկանիշի անկման:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63164