Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Այս մասին մարտի 25-ի երեկոյան Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ այսօր ևս 14 հոգի դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63152