Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր առմամբ 18 քաղաքացի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- հայտնել է Թորոսյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63149