Վրաստանն ավելացրել է Թուրքիայից ռազմական արտադրանքի ներկրումը

2020թ.-ին հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան ավելացրել է դեպի Վրաստան ռազմական արտադրանքի արտահանման ծավալները 86,61 տոկոսով: Արտահանումը կազմել է 802,830 դոլար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը:


2020թ.-ի փետրվարին Թուրքիայից դեպի Վրաստան ռազմական արտադրանքի արտահանումն աճել է 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 56,07 տոկոսով և կազմել է 512,480 դոլար:


2020թ.-ի հունվար-փետրվարին Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալները համաշխարհային շուկաներ ավելացել են նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63116