Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը:


Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ նա ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝խուլիգանության շինծու մեղադրանքով:


HRW-ի նշում է, որ Ադրբեջանում ամրապնդվում է այն պրակտիկան, որ կառավարության քննադատողներին սկսում են լռեցնել քրեական մեղադրանքներով:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63096