Շոյգու. Սիրիայում պատերազմը նոր խթան է տվել ռուսական ԶՈւ-րի զարգացմանը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունը բարձրացրել է ՌԴ-ի միջազգային հեղինակությունն ու որակական նոր խթան է տվել ՌԴ բանակի զարգացմանը:


Ըստ նրա, Սիրիայում մարտական փորձ են ձեռք բերել բոլոր ռազմական շրջանների ղեկավարներն ու սպայական կազմը, այդ թվում ռազմա-օդային ուժերի ու ՀՕՊ ուժերի հրամկազմը:


Նա հավելել է, որ ՌԴ-ն այժմ ունի բարձր որակավորում ունեցող բազմաթիվ օդաչուներ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63088