Կորոնավիրուսի հարցերով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին

Կորոնավիրուսի հարցերով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:  


Նա նշել է, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ռուսաստանը: «Հանդիպումը» տեղի կունենա տեսազանգի միջոցով:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63011