ՌԴ-ն հարմար ժամանակ է ընտրել՝ԱՄՆ-ի տնտեսությանը հարվածելու և Վաշինգտոնին «ռազմավարական դժոխք» գցելու համար: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Թոմ Լուոնգոն:
Նա նշել է, որ Պուտինն արևմտյան առաջնորդներին բազմաթիվ անգամ զգուշացրել էր, որ միաբևեռ աշխարհն ու ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել են:
Ըստ նրա, Մոսկվան՝ ԱՄՆ-ին հարվածել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի տնտեսությունը թուլացել է կորոնավիրուսի պատճառով:
Նրա խոսքով, Պուտինը ցույց է տալիս, որ նավթն ու գազը՝ՌԴ-ի տնտեսական ռազմավարության տարրերն են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63005