«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, իսկ մնացած մասը ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցի վերազինմանը։
Բացի այս, ևս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62996