Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղղված երկրի ընդդիմությանը, փոխանցում է Turan-ը:
Ալիևն ընդդիմությանը մեղադրել է սադրիչ գործողությունների և 5-րդ շարասյուն հանդիսանալու մեջ:
Ազգային խորհուրդն Ալիևի այդ հայտարարությունը համարում է քաղաքական ընդդիմախոսներին ոչնչացնելու կոչ:
Խորհուրդը նշում է, որ Ալիևի խոսքերից հետո հնարավոր է սկսվեն ազատ խոսքի սահմանափակումներն այդ թվում համացանցում և սոցցանցերում:
Նշվում է, որ Ալիևի հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը շարժվում է բռնապետական պետության կերտման ուղղությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62930