Ադրբեջանի ՆԳՆ հաստատել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալության փաստը: Այդ մասին փոխանցում է Turan-ը:
ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ մարտի 22-ին Բաքվի Նիզամիի շրջանում Յաղուբլուի մեքենան բախվել է քաղաքացի Էլհան Ջեբրաիլովի մեքենային:
Ըստ հաղորդագրության, Յաղուբլուն ՃՏՊ-ից հետո հարվածներ է հասցրել Ջեբրաիլովին և նրա կնոջը:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության հոդվածի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62914