ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատժի փաթեթը

Ազգային ժողովն մարտի 23-ին արտահերթ գումարած նիստում միաձայն ընդունեց արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող կառավարության ներկայացրած փաթեթը: Վերջինիս օգտին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Կողմ քվեարկեցին բոլոր երեք խնբակցությունները:


Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ առաջին ընթերցումից հետո իրենց ներկայացրած առաջարկությունների մեծ մասն ընդունվել է:


«Քանի որ միասին աշխատել ենք և մեր առաջարկությունների մեծ մասն ընդունվել է, մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին», - ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Գրեթե նույն դիրքորոշումը հայտնեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ միայն նշելով, որ նախատեսված տուգանքի չափերը բավականին բարձր են, և «մենք պետք է հաշվի առնենք բնակչության սոցիալական վիճակը»:


Ընդունված նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:


Ներկայացված օրենսդրական փաթեթով փոփոխություն է կատարվել նաև լրատվամիջոցների աշխատանքում. «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրությամբ սահմանաված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը...»:


Միևնույն ժամանակ, եթե լրատվամիջոցը չի վերացնում արձանագրված խախտումը «սահմանված մեկ օրվա ընթացքում», կիրառվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով:


Օրենսդրական փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ ներկայացված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու «զանցանքի համար սանկցիան հանվել է» ու ավելի է ընդլայնվել ԶԼՄ հասկացությունը՝ կիրառելով «լրատվական գործունեություն իրականացնող» տերմինը:


«Առաջարկում ենք ԶԼՄ հասկացությունը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնող, քանի որ դա ոչ միայն այս պարագայում, այլ առհասարակ ապագայի համար է, որովհետև ԶԼՄ-ն շատ նեղ շրջանակ է ընդգրկում: Օրինակ` ինտերնետային կայքերը չեն ընկնում այդ հասկացության տակ: Եվ սահմանում ենք՝ եթե մեկ անգամ չի կատարվում և շարունակում է խախտման կատարումը, երկրորդ անգամ արդեն ենթարկվում է վարչական պատասխանատվության»:


Նրա խոսքով՝ պատասխանատվության միջոցները կանխարգելիչ, ոչ թե պատժիչ նպատակ ունեն:


Մարտի 23-ի առավոտյան դրությամբ՝ Հայаստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 194 դեպք: Ապաքինվել է 2 անձ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62905

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel