«Հայկական կարմիր խաչը» սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Այս մասին հայտնում են «Հայկական կարմիր խաչ»-ի գրասենյակից:


Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝  սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62891