Վրաստանում հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ. Մառնեուլին և Բոլնիսին կփակվեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:


Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:


Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Մառնեուլիից ու Բոլնիսիից կաշխատեն միայն տեղի լրատվամիջոցները, մնացածը տարածքում աշխատելու իրավունք չեն ունենա:


Գախարիայի խոսքով՝ մոտակա 24 ժամվա ընթացքում Մառնեուլիում դաշտային հիվանդանոցը կբացվի: Վարչապետի խոսքով՝ Մառնեուլիում գտնվող «Ավերսի» կլինիկան կշարունակի գործել որպես բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություն:


Ինչո՞ւ Մարնեուլին


Վրաստանի ադրբեջանաբնակ Մարնելուլի քաղաքը հայտնվել է կրանավիրուսի համաճարակի տարածման ռիսկային գոտում: Մառնեուլիում մարտի 22-ին կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել և հայտնաբերվել է վարակակրի 86 կոնտակտ, հայտնում է aliq.ge-ն՝ հղում անելով «Pirveli» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերին:


Միջին տարիքի կինը բուժում էր ստանում Մառնեուլիի «Ջեո հոսփիթալ» կլինիկայում, որն այժմ կարանտինի տակ է վերցվել: Իշխանություները դիտարկում են այն փակելու տարբերակը:


Ի դեպ, կնոջ վարակի աղբյուրի մասին չի խոսվում: Վարչապետ Գախարիայի խոսքով, սա վիրուսի ներքին տարածում է, կինը մասնակցել է բազմամարդ սգո արարողության: Մասնագետներին մեջբերելով Գախարիան նշեց՝ կոնտակտների թիվը հասնում է 490-ի:


Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով էլ կորոնավիրուսով վարակվածը շաքարախտ ունի և կլինիկայում բուժվում էր թոքաբորբից:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62881