Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վերլուծել է այն իրավիճակը, երբ ՌԴ-Թուրքիա հակասությունները կարող են հասնել ռազմական բախման փուլին:
Նա նշել է, որ Անկարան կարող է պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղում՝աջակցելով Բաքվի ագրեսիվ գործողություններին:
Ըստ նրա, ՌԴ-ն այդ պարագայում պետք է աջակցի ՀՀ-ին, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է:
Նա նշել է, որ թուրքական ցամաքային զորքերը սպառնալիք են ներկայացնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային: Այդ սպառնալիքին դիմագրավելու համար ռուսական բանակը կարող է ստիպած լինել օգնության հասնել 102-րդ ռազմաբազային՝ճեղքելով ու անցնելով Վրաստանի տարածքով՝այլ ճանապարհ գոյություն չունի:
Նա հավելել է, որ լայնածավալ պատերազմը թանկ կնստի ՌԴ-ի ու Թուրքիայի համար, ինչն էլ զսպող գործոն է կողմերի համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62879