ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն մարտի 20-ին սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:
Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:
«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/62807